Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ի գեներալ. Ռուսաստանը 2 օրում կարող է բռնազավթել Ուկրաինան և Մերձբալթիկան

14:08, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
ՆԱՏՕ-ի գեներալ. Ռուսաստանը 2 օրում կարող է բռնազավթել Ուկրաինան և Մերձբալթիկան

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պետր Պավելն, ում պաշտոնական լիազորություններն սկսվում են այս տարվա հունիսի 1-ից, հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ընդունակ է 2 օրվա ընթացքում բռնազավթել Մերձբալթյան երկրներն ու Կիևը: Ու ըստ չեխ գեներալի՝ ՆԱՏՕ-ն ի զորու չի լինի ադեկվատ դիմակայություն ցուցադրել այդպիսի իրավիճակում:

Օրինակ՝ Մերձբալթյան երկրները բռնազավթելու մասին որոշում Ռուսաստանը կարող է կայացնել հաշված ժամերի ընթացքում: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը, որի կազմում 28 երկիր կա, չափազանց երկար ժամանակ կվատնի միասնական դիրքորշման հասնելու համար, արժե արդյոք սկսել պատերազմ մի երկրի հետ, որ միջուկային զենք ունի:
     Նման հայտարարություն գեներալն արել է Պրահայում կայացած «Մեր անվտանգությունը» խորհրդակցության ժամանակ, հայտնում «Ռադիո Պրահա» ինտերնետ պորտալը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Süddeutsche Zeitung» լրատվականը տեղեկացրել էր, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզուին հայտնել էր, թե ՌԴ նախագահ Պուտինի կողմից սպառնալիքներ են հնչում հետևյալ բովանդակությամբ. «Եթե ես ցանկանամ, ապա ռուսական զորքերը 2 օրում կարող են գրավել ոչ միայն Կիևն, այլև Ռիգան, Վիլնյուսը, Տալլինը, Վարշավան և Բուխարեստը»: Նշենք, որ հետագայում Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատիսլավ Ցեգոլկոն հերքել էր գերմանական լրատվամիջոցի տրամադրած տեղեկատվությունը:

8401 | 0
Facebook