Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոլորակի ամեն 9-րդ բնակիչը տառապում է քաղցից

17:23, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Մոլորակի ամեն 9-րդ բնակիչը տառապում է քաղցից

Ամբողջ աշխարհում քաղցից տանջվող բնակչության թիվն ուսումնասիրությունների պատմության ընթացքում առաջին անգամ նվազել է 800 միլիոնից: Այս մասին ասվում է ՄԱԿ ամենամյա հաշվետվության մեջ: Նշենք, որ ՄԱԿ արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունն արդեն 25 տարի է՝ նման դիտարկումներ է անցկացնում:

Կազմակերպության տվյալներով՝ այժմ սովահար բնակչության թիվն աշխարհում կազմում է շուրջ 795 միլիոն: Դա նշանակում է, որ մեր մոլորակի ամեն 9-րդ բնակիչը քաղցած է:

2012թ. այդ թիվը կազմել է 870 միլիոն մարդ: 25 տարվա ընթացքում սովյալների թիվը կրճատվել է 216 միլիոնով:

4920 | 0
Facebook