Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիվառո»-ի առցանց խաղերի եզրափակչի հաղթողները հայտնի են

20:13, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
«Վիվառո»-ի առցանց խաղերի եզրափակչի հաղթողները հայտնի են

Մայիսի 22-ին «Կովկաս» համալիրում կայացան «Վիվառո»-ի Հայկական առցանց երկրորդ խաղերի եզրափակիչները և մրցանակաբաշխությունը: 6-ամսյա առցանց պայքարից հետո նարդու, բլոտի և պոկերի մրցաշարերում ուժեղագույններին պարզելու համար մասնակիցներն առաջին անգամ մրցում էին կենդանի խաղում:
     Ծավալվեց լարված և հետաքրքիր պայքար, որի արդյունքում արդեն երեկոյան բոլոր մրցանակները գտել էին իրենց տերերին: Նարդու կանանց մրցաշարում հաղթեց Անահիտ Թարվերդյանը, իսկ տղամարդկանց շարքում լավագույնը Ավետիս Ռոստոմյանն էր, ով «Վիվառո»-ի կողմից պարգևատրվեց սեպտեմբերին Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք 25 մլն դրամ երաշխավորված մրցանակային ֆոնդով մրցաշարին մասնակցության փաթեթով: Բլոտի մրցաշարում հաղթանակ տարած Եղիշ Աբրահամյանը ստացավ հուլիսի 23-24 Ֆրանսիայի Սեն-Ժերմենի մրցաշարի մասնակցության ամբողջական փաթեթ: Պոկերում իրեն հավասարը չուներ Վահե Ոսկանյանը, ով կփորձի իր ուժերը նաև մայիսի 28-31-ը Թբիլիսիում կայանալիք 120 մլն դրամ մրցանակային ֆոնդով մրցաշարում: Բացի ուղեգրերից հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին նաև գավաթներով, մեդալներով, մրցանակներով և պատվոգրերով:

2790 | 2
Facebook