Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չափազանց հազվագյուտ «Bugatti Brescia»-ն կհանվի աճուրդի

20:23, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Չափազանց հազվագյուտ «Bugatti Brescia»-ն կհանվի աճուրդի

Չափազանց հազվագյուտ «Bugatti Brescia»-ն, որն ստեղծվել է 1925-ին, վաճառքի կհանվի Automobiles sur les Champs աճուրդում հունիսի 22-ին: Հաղորդվում է, որ աշխարհում այս պահին կա ընդամենը 12 նմանատիպ ավտոմեքենա:

Այս «Bugatti Brescia»-ն վերջերս է հայտնաբերվել հայտնի կոլեկցիոներ Բերնար Թերիյոնի խորդանոցում: Ժամանակին նա ունեցել է նմանատիպ 4 ավտոմեքենա, բայց 70-ականներին դրանցից 3-ը վաճառվել են, իսկ այս նմուշը՝ շասիի «2628» համարով, մոռացության է մատնվել ամբողջ 40 տարի:

Ինչպես հայտնել է վաճառողը, ավտոմեքենան գտնվում է նախնական վիճակում և ունի օրիգինալ դետալներ: Ակնկալվում է, որ եզակի մեքենան կվաճառվի 150.000-250.000 եվրոյով:

9169 | 0
Facebook