Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գները միջազգային շուկայում

10:56, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Նավթի գները միջազգային շուկայում

Այսօր միջազգային շուկայում նավթի գները տարաբնույթ միտվածություն են ցուցաբերել: Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0,11%-ով ու հասել 65,30 դոլարի, այնինչ ամերիկյան նավթի արժեքն ավելացել է 0,13%-ով ու հասել 59,80 դոլարի:

Ամերիկյան «Baker Hudhes» նավթային ընկերության հրապարակած վիճակագրության համաձայն՝ նախորդ աշխատանքային շաբաթվա ընթացքում երկրում հորատման սարքավորումների թիվը կրճատվել է 3 միավորով կամ 0,3%-ով՝ հասնելով 885 միավորի: Տարեկան կտրվածքով՝ այդ ցուցանիշը նվազել է 52%-ով:

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տվյալներով՝ երկրում նավթի կոմերցիոն պաշարները 1 շաբաթվա ընթացքում կրճատվել են 2,7 միլիոն բարելով՝ հասնելով 482,2 միլիոն բարելի:

4630 | 0
Facebook