Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Պատասխանատվությունը կգցեն Լիսկայի որդու «ծառաների» վրա

16:03, շաբաթ, 09 մայիսի, 2015 թ.
Պատասխանատվությունը կգցեն Լիսկայի որդու «ծառաների» վրա
     Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին, բայց իրավապահ կառույցները դեպքի հանգամանքների մասին էական որևէ տեղեկություն չեն հայտնում: Իսկ մինչ այդ լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի մարզպետը փորձում է ամեն ինչ անել` տղային «ջրից չոր» դուրս բերելու համար: Ասում են` նա հանդիպումներ է փնտրում ոչ միայն տուժող կողմի (Զաքարյան եղբայրների), այլև իր տղայի հետ ծեծկռտուքին մասնակցած անձանց հետ: Խոսակցությունների համաձայն` չի բացառվում, որ ծեծի պատասխանատվությունը վերցնեն Լիսկայի որդու «մարդիկ»` այդկերպ փրկելով մարզպետի որդուն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
13110 | 32
Facebook