Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Մանսուրյան. «Կոմիտասը չափանիշ է և նրան հետևելը ճիշտ է»

16:01, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Տիգրան Մանսուրյան. «Կոմիտասը չափանիշ է և նրան հետևելը ճիշտ է»
     Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում այսօր՝ ապրիլի 25-ին տեղի է ունեցել համաժողով Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Լիլիթ Պիպոյանի, Սերժ Թանկյանի մասնակցությամբ: Ներկաները քննարկել են հայկական երաժշտությունն և առկա խնդիրները:
     «Երաժշտությունն ըստ էության և իմ պատկերացմամբ շատ հիմնավոր և ակադեմիական երևույթ է: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, ոչ միայն ֆոնետիկա է, այլ նաև աշխարհընկալման համակարգ: Ռաբիսը, որ հնչում է մեր շուրջը՝ մեր կյանքն է, ուրեմն ոչ թե արգելելն է խնդիրը, այլ մեր կյանքը բարելավելը»,- ասել է Տիգրան Մանսուրյանը: Կոմպոզիտորի խոսքով իր համար կան ակադեմիական հիմնավոր արժեքներ, որոնց նկատմամբ ծայրահեղ զգայուն է:
     «Եթե փորձում ենք գտնել մեկին, որ կարող ենք համարել չափանիշ՝ Կոմիտասն է և նրան հետևելը ճիշտ է: Մենք թևակոխել ենք կոմպոզիտորական մտածողության շրջան 100 տարուց ավելի: Մտել ենք մի սահման, որը ճանաչում է կոմպոզիտորությունը»:
3321 | 0
Facebook