Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլու. «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ և հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից»

12:30, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Չավուշօղլու. «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ և հրաժարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից»

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն այսօր, ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վաշինգթոնի Քարնեգի կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից: «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ և հրաժարվել (Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումից), ոʹչ այս տարում, ոʹչ էլ` հետագայում»,- «Անադոլու»-ի հաղորդմամբ` ասել է Չավուշօղլուն:

Չավուշօղլուն իր ափսոսանքն է հայտնել այն հարցի վերաբերյալ, որ 1915թ. Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող հայերի «մահվան» կապակցությամբ Թուրքիայի նախագահի ու վարչապետի կողմից հայտնած ցավակցության խոսքերը «Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի չարժանացան»:

«Մենք ջանքեր ենք տանում երկու հին ժողովուրդների միջև գոյացած անդունդը հաղթահարելու ուղղությամբ, ժողովուրդներ, որ դարեր շարունակ ապրել են խաղաղ ու համերաշխ»,- ասել է Չավուշօղլուն:
6207 | 0
Facebook