Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Բարսեղյան. «Աղվան Հովսեփյանի մասին պատմում էին, թե ժողով անելուց դատախազները շատ հարցեր են տվել, ասել է` չգիտեք ինչպես անել, առաջնորդվեք օրենքով»

12:30, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Լևոն Բարսեղյան. «Աղվան Հովսեփյանի մասին պատմում էին, թե ժողով անելուց դատախազները շատ հարցեր են տվել, ասել է` չգիտեք ինչպես անել, առաջնորդվեք օրենքով»
     «Ռուսական կողմը որևէ բան չի տալիս Պերմյակովի գործի մասին, փակ է պահում, հայ իրավապահներն էլ մենակ տեխնիկական լուրեր են հայտնում: Հանրությունը նորություն չունի: Թե հիմա հայ իրավապահներն ունեն, չեն ասում, չգիտեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» միության նախագահ Լևոն Բարսեղյանը: Անդրադառնալով ՌԴ Պետդումայում ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Լեբեդևի հայտարարությանը, ըստ որի` «Ռուսաստանը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկեց, որ դատավարությունն անցնի Հայաստանի տարածքում, ինչպես որ մեզ խնդրել էր Հայաստանի ժողովուրդը», բանախոսն արձագանքեց. «Դուք ո՞վ եք, որ պիտի խնդրեն ձեզ, մեզ 3-րդ, 4-րդ սորտի տեղ ե՞ք դրել: Այ, որ ռուսական կողմը սենց է խոսում, սա մեր իշխանությունների թուլության արդյունքն է: Ի՞նչ խնդրելու մասին է խոսքը, մի՞թե սա չի նշանակում, որ իշխանությունը տնից չէ, ինչ ուզեն, կանեն. Պերմյակովներ կգան, կգնան, ռուսներն էլ սենց կհոխորտան, կասեն` ընդառաջելով հայ ժողովրդին, կդատենք Գյումրիում... բա մեր օրենքնե՞րը... ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մասին պատմածներից հիշեցի: Ժողով է անում, դատախազները հարցեր են տալիս շատ, պատասխանում, պատասխանում է, ճխխվում է, ասում է` չգիտեք ինչպես անել, առաջնորդվեք օրենքով»:
     Անդրադառնալով գյումրեցիների` ռուսական ռազմաբազան հանելու պահանջներին, Լ. Բարսեղյանն ասաց. «Թող այդ ռազմաբազաները տանեն Տեղ գյուղում, Մխչյանում, Բաղրամյան 26-ի մոտ տեղադրեն, թող պատգամավորները, նախարարները տուն վարձեն այդ ռազմաբազաների մոտ, որ իմանան` ինչ բան է` Պերմյակովների կողքին ապրելը»,- ասաց նա:
5502 | 2
Facebook