Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լենուղի գյուղի բնակիչներն ու նաիրիտցիները փորձում են ներխուժել կառավարության շենք

12:35, հինգշաբթի, 05 մարտի, 2015 թ.
Լենուղի գյուղի բնակիչներն ու նաիրիտցիները փորձում են ներխուժել կառավարության շենք
     Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային հանրակացարանում ապրող բնակիչներն այսօր հավաքվել են կառավարության շենքի մոտ` պատասխան լսելու, թե ե՞րբ է գործադիրը վերջապես զբաղվելու իրենց հարցով:
     Տեսնելով, որ կառավարության պաշտոնյաներից որևէ մեկը չի մոտենում իրենց, հավաքվածները քիչ առաջ փորձել են ներխուժել շենք, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
     Նշենք, որ կառավարության շենքի մոտ այս պահին բողոքի ցույց են անում նաև «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները:
5747 | 0
Facebook