Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիայում ցեխի փոսի մեջ խցանված փղին փրկել են էքսկավատորով

19:15, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Քենիայում ցեխի փոսի մեջ խցանված փղին փրկել են էքսկավատորով

Քենիայում տեղի ֆերմերները նկատել են երիտասարդ փղի, որը խցանված է եղել ցեխի փոսի մեջ: Նրանք անմիջապես զանգել են բնապահպաններին, ովքեր էլ շինարարական տեխնիկայի օգնությամբ փրկել են կենդանուն:

Փիղը ցեղի մեջ անց է կացրել ավելի քան 12 ժամ, դուրս պրծնելու անդադար ջանքերից նա ամբողջովին ուժասպառված է եղել:

Քենիացի բնապահպանները նշել են, որ տեղի ֆերմերները չեն սիրում փղերին, քանի որ դրանք ոտնատակ են տալիս նրանց մշակատարածությունները: Սակայն այս դժբախտ կենդանու տեսքը շարժել է նրանց խիղճը, և նրանք չեն կարողացել անտարբեր մնալ:

8795 | 1
Facebook