Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Լևոն Զուրաբյանը երևի ՀՀԿ-ական տեսնելիս գոռում է` «Լևոն, նախագահ». «ՀԺ»

09:46, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Լևոն Զուրաբյանը երևի ՀՀԿ-ական տեսնելիս գոռում է` «Լևոն, նախագահ». «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին: Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երևում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան:
     Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որևէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով: Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին:
     Երևի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում: Նրանք երևի հանրապետականներին չեն բարևում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետև խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման: Իսկ Լևոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում, անընդհատ վանկարկում «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն, նախագահ»:
     Մանրամասները` թերթի համարում:

2722 | 1
Facebook