Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարբեր ռասսայական հատկանիշներ ունեցող այս քույրերն իրականում երկվորյակներ են

19:17, երկուշաբթի, 02 մարտի, 2015 թ.
Տարբեր ռասսայական հատկանիշներ ունեցող այս քույրերն իրականում երկվորյակներ են

Անգլիայի 18-ամյա բնակչուհիներ Լյուսի և Մարիա Աիլմերները թեև արտաքինով միանգամայն տարբեր են միմյանցից, սակայն իրականում երկվորյակ քույրերն են: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, քույրերից մեկը շիկահեր է, կապուտաչյա, իսկ մյուսը՝ սևահեր և դարչնագույն աչքերով: Բացի այդ, քույրերից մեկը սպիտակամորթ է, իսկ մյուսը թխամորթ:

Աղբյուրը նշում է, որ երկվորյակ քույրերի արտաքին տվյալների նման տարբերությունները կապված են իրենց գեներում տարբեր ռասսայական հատկանիշների առկայության հետ: Քույրերի մայրը ծագումով Ճամայկայից է, իսկ հայրը սպիտակամորթ է, այդ իսկ պատճառով էլ աղջիկները տարբեր ռասսայական հատկանիշներ ունեն:

Աղջիկների մայրը՝ Դոննան, պատմել է, որ նրանց լույս աշխարհ գալուց հետո ինքը պարզապես ապշել է՝ տեսնելով նրանց արտաքնային տարբերությունները: Նրա զարմանքը շատ մեծ է եղել, քանի որ մինչ ծննդաբերություններն արվող ուլտրաձայնային հետազոտությունները երեխաների մաշկի գույների վերաբերյալ տեղեկություն չեն հաղորդում, իսկ ինքը սպասել է տեսնել միմյանցից գրեթե չտարբերվող զույգ աղջիկների:

Աղջիկներն իրենք էլ պատմում են, որ իրենց չճանաչող մարդիկ շատ դժվարությամբ են հավատում, որ իրենք երկվորյակ քույրեր են նույիսկ այն դեպքում, երբ նրանք միևնույն զգեստներն են կրում: Լյուսին և Մարիան իրենց երկվորյակ լինելու փաստը ապացուցելու համար նույնիսկ մի քանի անգամ ստիպված են եղել իրենց ծննդյան վկայականը ցույց տալ մարդկանց:

9033 | 1
Facebook