Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տեր-Պետրոսյանն առայժմ զերծ է մնում ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցածը գնահատելուց

16:21, կիրակի, 01 մարտի, 2015 թ.
Տեր-Պետրոսյանն առայժմ զերծ է մնում ԲՀԿ-ի նկատմամբ տեղի ունեցածը գնահատելուց

Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահն, անդրադառնալով ԲՀԿ-ի նկատմամբ, իր խոսքով ասած` իշխանության գործադրած վայրագ հաշվեհարդարին, ասաց հետևյալը. «Իմ կուսակցական ընկերները տարբեր առիթներով արդեն խոսել են այդ մասին: Իրադարձությունները թարմ են ու հիմնավոր մտորումների պահանջ են առաջացնում, ու քանի որ ես հապշտապ դատողություններ անելու և ոտքի վրա որոշում կայացնելու սովորություն չունեմ, դեռևս գնահատական չեմ տա: Ինչ վերաբերում է ներքաղաքական առաջիկա զարգացումներին, ապա ընդդիմության դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ին ժամանակ է պետք մարտավարությունը ճշգրտելու, ռեսուրսները հաշվարկելու համար: Առաջիկա ամիսները հագեցած են լինելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի պետական ծրագրերով: Կոնգրեսի ղեկավարությունը մինչև ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումների անցկացումից»:

3148 | 0
Facebook