Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեմցովի սպանության ականատեսը պատմում է իր տեսածը

19:38, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Նեմցովի սպանության ականատեսը պատմում է իր տեսածը
     «Լայֆնյուզ»-ի թղթակցին հաջողվել է հանդիպել քաղաքացի Վիկտոր Մ-ի հետ, ով Բորիս Նեմցովի սպանության պահին գտնվել է նրանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա ու ականատես եղել դեպքին:
     Տղամարդը պատմել է, որ գիշերը զբոսնում էր Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրայով: Ուշադրություն չէր դարձնում անցուդարձին, քանի որ հեռախոսով էր զբաղված: Րոպեներ անց նկատում է, որ իրենից որոշակի հեռավորության վրա գտնվող տղամարդը, ով կնոջ էր ուղեկցում, հանկարծ ընկնում է: Վայրկյաններ անց ինչ-որ մեկն արագ նստում է երթևեկելի երկրորդ գոտում կայանած մեքենան ու դիմում փախուստի: Վիկտորը շտապում է օգնության և տեղում հասկանում, որ Նեմցովն արդեն մահացել է:
10529 | 0
Facebook