Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը կքննարկի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման հարցը

12:21, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Եվրոմիությունը կքննարկի Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման հարցը

Եվրոմիությունը պատրաստ է քննարեկել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների մեղմացման հարցը, եթե Մոսկվան քայլեր ձեռնարկի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար: Ինչպես հաղորդում է «The Wall Street Journal»-ը, Ուկրաինայի հարցում առաջընթացի դեպքում Եվրոմիությունը կարող է վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ, այդ թվում` առանց վիզային ռեժիմի սահմանման, տնտեսական գործընկերության և Լիբիայի հարցով համագործակցության: Համապատասխան փաստաթղթի շուրջ քննարկումներ տեղի կունենան հունվարի 19-ին ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպման ժամանակ: Համաձայն փաստաթղթի, նախատեսվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բաժանել 2 խմբի, պատժամիջոցներ, որ կապված են Ղրիմի բռնակցման հետ և պատժամիջոցներ, որ կիրառվել են Դոնբասի անջատականներին աջակցելու համար: Ինչ վերաբերում է Ղրիմի հարցով պատժամիջոցներին, ապա դրանց մեղմացման հարցով քննարկումներ առաջիկայում հազիվ թե լինեն, իսկ 2-րդ խմբի պատժամիջոցների մեղմացումը կախված է Մինսկի համաձայնագրի իրագործման հետ: Ի դեպ, պատժամիջոցների սաստկացման մասին քննարկում չի լինելու:

6609 | 0
Facebook