Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննարկվում է Վալերի Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու հարցը

12:00, երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Քննարկվում է Վալերի Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու հարցը
     Մամուլում ու համացանցում այս պահին բուռն քննարկումներ են ծավալվել, թե Գյումրիի սպանության համար կասկածվող ու հայ-թուրքական սահմանի մոտ հայտնաբերված Վ. Պերմյակովի գործը ո՞ր կողմն է քննելու` հայկական, թե՞ ռուսական: Խնդիրն այն է, որ Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև ռուսական կողմը և հենց ռուս սահմանապահներն էլ բռնել են նրան։ Հայ հասարակության շրջանում առկա տարաձայնությունները հենց սրա հետ են կապված. «Իսկ չի լինի՞, որ Հայաստանում հայ ընտանիքին սպանողի գործը վարի հայկական կողմը»,- ասում են նրանք:
     Վերոնշյալի հետ կապված ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ այժմ բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ` գործը հայկական կողմին հանձնելու վերաբերյալ:
5314 | 2
Facebook