Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Շատերը թերևս մոռացել են, որ 2003թ. սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է. «ՀԺ»

10:45, հինգշաբթի, 24 հուլիսի, 2014 թ.
Շատերը թերևս մոռացել են, որ 2003թ. սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը փորձում է հանրային քննարկում ծավալել սահմանադրական փոփոխությունների շուրջ, շատերը թերևս մոռացել են, որ 2003թ. սահմանադրական փոփոխությունների մի նախագիծ տապալվել է:

2003-ին փոփոխությունների նախագիծը քվեարկության էր դրվել մայիսի 25-ին Աժ հերթական ընտրությունների օրը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի արդյունքներով ջախջախիչ պարտություն էր կրել:

Ընտրողները համատարած հրաժարվել էին մասնակցել քվեարկությանը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերով, փաթեթին «այո» քվեարկած քվեաթերթիկների թիվն եղել է 559687, իսկ «ոչ» քվեարկած քվեաթերթիկներինը՝ 552257:

Տապալված այդ փաթեթը Ռոբերտ Քոչարյանը կրկին շրջանառության մեջ դրեց արդեն 2005 թվականի նոյեմբերի 25-ին: Այդ հանրաքվեն կնքվեց «ուրվականների հանրաքվե» անունով, քանի որ ընտրողներն այս անգամ ևս համատարած հրաժարվում էին մասնակցել քվեարկությանը: Այդուհանդերձ, 2005-ին փաթեթն ընդունվեց 14117112 «այո» և 82018 «ոչ» ձայներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

2265 | 1
Facebook