Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

''Կան ընտանիքներ` 2 երեխա չեն կարողանում պահել''. 8 երեխաների մայր

16:33, շաբաթ, 11 օգոստոսի, 2012 թ.
''Կան ընտանիքներ` 2 երեխա չեն կարողանում պահել''. 8 երեխաների մայր

''Շատ դժվար է. կան ընտանիքներ, որ 2 երեխա չեն կարողանում պահել, իսկ մենք արդեն 8-րդն ունենք'',- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց բազմազավակ մայր, Եղեգնաձորի բնակիչ, 37 տարեկան Նելլի Վլասյանը, ով երկու օր առաջ լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային: Փոքրիկի ծնունդով նրանց ընտանիքն ունեցավ 4 տղա, 4 աղջիկ: Մեծը 16 տարեկան է, նախավերջինը` 1,5: ''68.000 դրամ նպաստ ենք ստանում, ուրիշ ոչինչ: Ամուսինս ֆիզիկական խնդիրներ ունի, ոչ միշտ է կարողանում աշխատել, դե պարզ է, ես տանն եմ, սկեսրայրս էլ երկրորդ կարգի հաշմանդամ է…հազիվ յոլա ենք գնում: Դիմել եմ և քաղաքապետարան, և մարզպետարան. ասել են` բյուջեում գումար չկա: Գոնե կոմունալ ծախսերը մի քիչ կրճատեին, լավ կլիներ, բայց դե չեն անում'',- ասաց նորածնի մայրը` հավելելով,- հիմա հույսս առողջապահության նախարարն է. դիմել եմ, տեսնենք` ինչ կանի'':

8543 | 29
Facebook