Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

00:50, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը:

«Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով», - ասվում է Հռոմի պապի ուղերձում:

Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ եւ այժմ էլ պատրաստ է աջակցել:

3174 | 6
Facebook