Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտնել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանների մասին

10:05, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Թրամփը հայտնել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցն այն դեպքում, եթե Մոսկվան Սիրիայի և Ուկրաինայի հարցով Վաշինգթոնի հետ համատեղ քայլեր սկսի ձեռնարկել, հաղորդում է Reuters-ը:

Նա նշել է, որ այդ հարցը չի բարձրացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, սակայն պատժամիջոցների չեղարկման համար պայման է դրել:

«Ես դա կդիտարկեմ, եթե նրանք որևէ բան անեն մեր օգտին: Սակայն առանց այդ պայմանի իրականացման, չեմ պատրաստվում դիտարկել պատժամիջոցների չեղարկման հարցը»,- ընդգծել է Թրամփը:

Ընդ որում, ԱՄՆ նախագահն ուշադրության է հրավիրել այն փաստին, որ Պուտինի հետ քննարկել է Ղրիմի պատկանելիության հարցը, ինչպես նաև Իսրայելի անվտանգությունը, Ուկրաինայի իրավիճակն ու «Հյուսիսային հոսք-2»-ը:

13195 | 3
Facebook