Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախկին կոռումպացված կառավարութունը Ջերմուկն ազդակիր համայնք չճանաչելով՝ Լիդիանի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ». Թեհմիեն Ենոքյան

17:05, կիրակի, 08 հուլիսի, 2018 թ.
«Նախկին կոռումպացված կառավարութունը Ջերմուկն ազդակիր համայնք չճանաչելով՝ Լիդիանի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ». Թեհմիեն Ենոքյան

Բնապահպան, ակտիվիստ Թեհիմե Ենոքյանը Ֆեյսբուքում գրել է.

Նախկին կոռումպացված կառավարութունը 10 տարի շարունակ Ջերմուկ քաղաքը ազդակիր համայնք չճանաչելով` Լիդիան Արմենիայի համար ստեղծել է նպաստավոր պայմաններ շրջանցելու ջրային ռեսուրսների վրա ազդեցության պատշաճ գնահատումը և համայնքի կարծիքը օրենքով նախատեսված հանրային լսման տեսքով ամրագրումը: 2013-ին Տիկին Վիկտորիան դիմեց կառավարությանը ազդակիր ճանաչվելու պահանջով, սակայն անգամ ՀՀ Վարչական դատարանը չլսեց նրա բողոքը:
     2016 թվականին միայն ազդակիր ճանաչեցին, սակայն Ջերմուկում հանրային լսում չանցկացրեցին: Ջերմուկում պատշաճ ուսումնասիրված չեն ստորգետնյա և մակերևութային ջրերը:
     Ուսումնասիրված չէ 20 կմ Որոտան-Արփա թունելը և դրանով հոսող ջրերը դեպի Սևան:
     Գեղարքունիքը նույնպես ազդակիր համայնք չի ճանաչվել:

7632 | 0
Facebook