Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինձ համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը. չեմ կարծում, որ մեր կուսակցությունը դեմ լինի». Նաիրա Զոհրաբյան

14:30, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
«Ինձ համար անձնապես ընդունելի է Փաշինյանի թեկնածությունը. չեմ կարծում, որ մեր կուսակցությունը դեմ լինի». Նաիրա Զոհրաբյան

«Մենք ունենք համընդհանուր մոտեցում Նիկոլ Փաշինյանի հետ՝ իշխանությունը պետք է հեռանա: Իշխանությունը ՀՀԿ-ի պապական սեփականությունը չէ: Նա պետք է հեռանա առանց մանիպուլյացիաների: Ժողովրդի ձայնը, որոշումը պետք է հարգել: ՀՀԿ-ն պետք է արժանապատվություն ունենա և հեռանա: Ավելորդ ժամանակ ձգելն աշխատելու է ժողովրդի օգտին: Այս շարժումը մեկ բանի մասին է վկայում, որ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող դուրս գալ»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով մասնակցում է ՀՀԿ-ի դեմ տարվող բողոքի ակցիային:

Հարցին, եթե Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը դրվի վարչապետի պաշտոնում, արդյոք ԲՀԿ-ն կպաշտպանի՞, Զոհրաբյանն ասաց, որ իրենք կքննարկեն միասնական թեկնածու ունենալու հարցը: «Ինձ համար անձնապես ընդունելի է նրա թեկնածությանը: Ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունը դեմ լինի, բայց, իհարկե, դա քննարկելու խնդիր է»:

5625 | 1
Facebook