Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման համար 5 վայր է նշել

10:30, չորեքշաբթի, 18 ապրիլի, 2018 թ.
Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման համար 5 վայր է նշել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման 5 հնարավոր վայրի մասին, հաղորդում է CNN-ը:

Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ հանդիպումը կարող է կայանալ հունիսի սկզբին:

«Շուտով հանդիպում կունենամ Կիմ Չեն Ինի հետ: Դա, հավանաբար, տեղի կունենա հունիսի սկզբին կամ փոքր ինչ շուտ՝ կախված նրանից, թե ինչպես գործերը կընթանան: Հնարավոր է, որ ոչ այդքան լավ ընթանան, և հանդիպումներ չլինեն»,- ասել է Թրամփը:
     ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հանդիպումը կարող է կայանալ այդ 5 վայրերից մեկում, սակայն չի նշել այդ վայրերը:

Ավելի վաղ Կիմ Չեն Ինը նման հանդիպում անցկացնելու պատրաստակամություն էր հայտնել:

Նշենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները մոտ ժամանակները մտադիր են հաշտության պայմանագիր կնքել:

9009 | 0
Facebook