Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երիտասարդական մետրոյի մոտ երթևեկությունը կաթվածահար է եղել. վարորդները շրջափակման մեջ են մնացել

09:06, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
Երիտասարդական մետրոյի մոտ երթևեկությունը կաթվածահար է եղել. վարորդները շրջափակման մեջ են մնացել

Վարորդներից ոմանք պահանջում են բացել ճանապարհը` վիրավորելով ուսանողներին: Վերջինները չեն արձագանքում` միմյանց հորդորելով կռվի չբռնվել: Դեպի բժշկական համալասարան տանող ճանապարհը փակ է այս պահին: Ուսանողները վազքով փակում են մեքենաների ճանապարհը, հետևից շարելով աղբամաններ:

Որոշ վարորդներ հայհոյում են ցուցարարներին:

«88-ին էլ փակիք, ի՞նչ փոխվեց»,- բղավեց նրանցից մեկը: Ուսանողները հակադարձեցին` «չփոխվեց, դրա համար էստեղ ենք»:

Վարորդներից մեկը, ով մեքենան կանգնեցրել էր փողոցի մեջտեղում և միացել ցուցարարներին, ոստիկանների պահանջով լքեց տարածքը:

Նրանք փորձում են ուժով հեռացնել նաև ուսանողներին:

Վերջինները վանկարկում են` «ազատ, անկախ ուսանող», «դուրս արի´ փողոց»:

4713 | 1
Facebook