Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ճշմարտությո՛ւն», «Հրաժարակա՛ն». բողոքի ցույց Կեմերովոյում

11:00, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
«Ճշմարտությո՛ւն», «Հրաժարակա՛ն». բողոքի ցույց Կեմերովոյում

Կեմերովոյի հրապարակում այս պահին զանգվածային բողոքի ցույց է՝ կապված «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Ինչպես հաղորդում է գործակալության թղթակիցը, ցույցի մեկնարկին հավաքվել էր շուրջ 300 մարդ, բայց հիմա մարդկանց թիվը գնալով աճում է: Շատերն իրենց հետ բերել են երեխաների լուսանկարներ:

Քաղաքացիներն իշխանություններից պահանջում են ճշմարտությունը ներկայացնել տեղի ունեցած ողբերգության մասին: Շատերը չեն հավատում, որ զոհերի ստույգ թիվը հրապարակված է: Ժամանակ առ ժամանակ ամբոխը վանկարկում է՝ «Ճշմարտություն» և «հրաժարական»:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցները բազմիցս պահանջել են Կեմերովո մարզի նահանգապետ Աման Տուլեևի հրաժարականը:

«Ճշմարտություն», «Հրաժարական». բողոքի ցույց Կեմերովոյում
«Ճշմարտություն», «Հրաժարական». բողոքի ցույց Կեմերովոյում
8660 | 0
Facebook