Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տաշած քարը գետնին չի մնա». Սարոյանը՝ Բաղմանյանի նշանակման մասին

12:05, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Տաշած քարը գետնին չի մնա». Սարոյանը՝ Բաղմանյանի նշանակման մասին

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ:

Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ ԶՈւ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով: Հարցին, թե ո՞րն է եղել նման հորդորի պատճառը, Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, ծառայության անհամատեղելիություն»:

Գեներել-պատգամավոր Սեյրան Սարոյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նոր նշանակմանն այն դեպքումն, երբ Բաղմանյանն ազատվել էր թերացումների համար, արձագանքել է. «Դուք Բաղմանյանին ճանաչո՞ւմ եք, որ տենց եք խոսում: Դուք շատ հաց ու պանիր պտի ուտեք, որ հասնեք Բաղմանյանին: Տաշած քարը գետնին չի մնա: Անթերի մարդ չկա էս աշխարհում, աշխատող մարդը միշտ էլ թերացում ունենում է: Հայկազի ծառայությունները դուք գիտե՞ք, անցած ուղին գիտե՞ք... ի՞նչ կոռուպցիա, նրա ձեռքն ի՞նչ կար, որ կոռուպցիա աներ, հավայի խոսում եք»,- ասել է Սարոյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահի հրամանագիրը քննադատությունների թեմա է դարձել մամուլում ու համացանցում:

6338 | 1
Facebook