Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սավչենկոյին ձերբակալել են

17:05, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Սավչենկոյին ձերբակալել են

Ուկրաինայի Գերագույն ռադան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է Նադեժդա Սավչենկոյին, հաղորդում է РИА Новости-ն: Նրան ձերբակալել են հենց նիստերի դահլիճում:

Դրանից առաջ Սավչենկոն հայտարարել էր, որ չի հրաժարվի Ուկրաինայի հերոսի կոչումից և չի հանձնի պատգամավորական մանդատը:

«Հանձնել մանդատն ու հեռանալ քաղաքականությունից, որպեսզի դուք երջանի՞կ լինեք: Կամ հրաժարվել հերոսի կոչումից, ինչպես մյուսնե՞րն են ցանկանում: Մարդիկ, ովքեր ինձ սատարում են, ասում են, որ չհրաժարվեմ այդ կոչումից: Այդ կոչումը հեշտ չի տրվում: Այդ կոչումն արյան գնով է տրվում: Ես Մոսկվայի բանտերում ապացուցել եմ, որ Ուկրաինայի հերոս եմ»,- ասել է նա խորհրդարանի ամբիոնից:

Նշենք, որ Սավչենկոյին մեղադրում են Ուկրաինայի խորհրդարանի շենքում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Սավչենկոն խոստովանել է, որ Դոնբասից զենք է դուրս բերել և կառավարության ոչնչացման ծրագրեր է գծել, սակայն հայտարարել է, որ «իր գլխավոր նպատակն էր ապացուցել իշխանություններին, որ իրենք ևս հասարակ մահկանացու են»:

6353 | 0
Facebook