Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն տեղափոխել են ոստիկանություն

10:50, ուրբաթ, 16 մարտի, 2018 թ.
Հաղթանակի կամրջից նետվել փորձող քաղաքացուն տեղափոխել են ոստիկանություն

Արդեն հայտնել էինք, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Երիտասարդը պահանջում է, որպեսզի իրեն այցելեն Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Տարոն Մարգարյանը։

Shamshyan.com-ը հայտնում է, որ քաղաքացին ինչ-որ քրեական գործով է անցնում, և դատախազը նրա համար որպես պատիժ պահանջել է 3.5 տարի: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Երևանի ոստիկանության պետի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո քաղաքացին համաձայնել է չդիմել այդ ծայրահեղ քայլին և նա, անցնելով անվտանգ վայր, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

5196 | 13
Facebook