Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տուժածներից մեկը ֆուտբոլիստ է, մյուսն՝ ուսանող

20:00, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Բացառիկ տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. տուժածներից մեկը ֆուտբոլիստ է, մյուսն՝ ուսանող

Shamshyan.com-ը տեսանյութ է ներկայացրել՝ ինչպես է Երևանում փետրվարի 17-ին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, երբ Lada Priora մակնիշի 81 ՏX 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դժոխային արագությամբ դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազի բաշխման հանգույցին, այնուհետև ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Վթարի հետևանքով վարորդը՝ Փարաքար գյուղի բնակիչ՝ 22-ամյա Էդգար Օհանյանը և ուղևորներ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Սահակյանը, 23-ամյա Խաչիկ Կարապետյանը և 22-ամյա Սարգիս Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մ. Սահակյանը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Խ. Կարապետյանը Երևանի պետական համալսարանի ուսանող:

Տեսանյութ՝ Երևանում դժոխային արագությամբ շումախերական ավտովթարից
12775 | 0
Facebook