Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

10:40, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նրա փոխանցմամբ, գործը հարուցվել է իրականացված հետաքննության արդյունքներով՝ փետրվարի 16-ին, Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի («Խուլիգանություն») առաջին և 118-րդ հոդվածի («Ծեծ») առաջին մասերով: Հիշեցնենք՝ միջադեպից հետո իրավապահներին հաղորդումներ էին ներկայացվել թե՛ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և թե՛ Երևանի քաղաքապետարանից:

Աշոտ Ահարոնյանը տեղեկացրել է նաև, որ քրեական գործը ոստիկանությունը փոխանցել է Քննչական կոմիտեին:

6067 | 0
Facebook