Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ն՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ

19:30, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
ՄԻՊ-ն՝ Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի վերաբերյալ

Այսօր՝ հունվարի 13-ին, վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» և«Նուբարաշեն» ՔԿՀ-ներ-ում առանձազրույցներ են ունեցել Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի հետ: Այցերի ընթացքում ստուգվել են նաև նրանց առողջական վիճակի ապահովման հարցն ու բժշկական փաստաթղթերը:

Ամենօրյա ռեժիմով Պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասության սահմաններում քայլեր են ձեռնարկվում Ա. Բիլյանի, Ս. Բարսեղյանի և Ա. Խանդոյանի բարձրացրած բոլոր հարցերի առնչությամբ` հացադուլի սկզբից:

Արմեն Բիլյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ենթարկվել է բժշկական զննության, ստացել է հացադուլից դուրս գալուց հետո սննդակարգի վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն: Ներկայում գտնվում է թերապևտիկ բաժանմունքում և նրա նկատմամբ իրականացվում է վերականգնողական բուժում: Երեկ կատարվել է ներերակային ներարկում, որը նախատեսվում է կատարել նաև այսօր: Ըստ բժշկի պարզաբանման՝ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

Առանձնազրույցի ընթացքում պարզվել է նաև, որ Արմեն Բիլյանը սնունդ ընդունում է բժիշկների, այդ թվում՝ իր բժշկի խորհրդատվությանը համապատասխան, ինքնազգացողությունը բավարար է:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում առանձնազրույցի ընթացքում Սմբատ Բարսեղյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողությունը բավարար է, ունենում է մարմնի ընդհանուր թուլություն: Առողջական խնդիրների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանը բողոք կամ հարց չի ներկայացրել: Պաշտպանի ներկայացուցիչների այցից անմիջապես հետո նրան տեսակցել է բժիշկ: Պարզաբանվել է, որ արյան զարկերակային ճնշումը ֆիզիոլոգիական վիճակին համապատասխան նորմայի սահմաններում է:

Առանձնազրույցի ընթացքում Արայիկ Խանդոյանը հայտնել է, որ ունի երիկամների ցավ և գլխացավ: Մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու նպատակով Արայիկ Խանդոյանը երեկ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Ա. Խանդոյանը ներկայացրել է նաև մի շարք այլ հարցեր, որոնց լուծմանը նպաստելու ուղղությամբ մեր կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր:

Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի և Արայիկ Խանդոյանի առողջական վիճակի և նրանց իրավունքների ապահովմաննառնչվող բոլորհարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում, այսպիսի հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

3200 | 0
Facebook