Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խարկովում դիմակավորված անձը պատանդ է վերցրել 11 մարդու՝ այդ թվում նաև երեխաների

20:10, շաբաթ, 30 դեկտեմբերի, 2017 թ.
Խարկովում դիմակավորված անձը պատանդ է վերցրել 11 մարդու՝ այդ թվում նաև երեխաների

Խարկով քաղաքում «Ուկրփոստի» մասնաճյուղում դիմակավորված անհայտ անձը պատանդ է վերցրել 9 մեծահասակի և 2 երեխայի: Նա կողոպուտի նպատակով մասնաճյուղ է ներխուժել տեղի ժամանակով 14:40-ին:
     Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ պահանջներ է առաջ քաշել: Ներկայում ոստիկանությունը փորձում է նրա հետ բանակցությունների մեջ մտնել:
     Հանցագործը հայտարարել է, որ իր վրա պայթուցիկ սարք կա:

7092 | 0
Facebook