Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Նա ատում է ինձ ու վախենում, ինչպես սատանան խնկից». Սաակաշվիլիի պատասխանը Պուտինին

10:25, ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
«Նա ատում է ինձ ու վախենում, ինչպես սատանան խնկից». Սաակաշվիլիի պատասխանը Պուտինին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Վերջինը երեկ ունեցած տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Սաակաշվիլին թքում է Վրաստանի և Ուկրաինայի վրա»:

Սաակաշվիլին գրել է. «Ախր չի կարողանում Պուտինն ինձ ոչ մի կերպ մոռանալ: Նա ատում է ինձ և վախենում, ինչպես սատանան խնկից»:

Սաակաշվիլին նշել է, որ Ուկրաինայում իր ձերբակալությունն ու կալանքը Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունների համատեղ ծրագիրն է եղել:

«Հավատացեք, ես ունեմ բավականաչափ փորձ հենց այնպես նման հայտարարություններ չանելու համար», - գրել է Վրաստանի նախկին նախագահը:

7726 | 0
Facebook