Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը տեսանյութերը կսկսի գովազդով

16:35, շաբաթ, 02 դեկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը տեսանյութերը կսկսի գովազդով

Աշխարհում ամենահայտնի սոցցանցը մտադիր է գումար վաստակել գովազդի միջոցով և պատրաստ է հրաժարվել նախկին սկզբունքներից:
     Մոտ ժամանակները սոցցանցում տեսանյութերը կսկսվեն գովազդով, հաղորդում է Adage-ն:
     Երկար ժամանակ Facebook-ն ու դրա հիմնադիրը դեմ էին տեսանյութերից առաջ գովազդի տեղադրմանը: Դեռևս հուլիսին Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ դա հակասում է ընկերության սկզբունքներին:
     Adage-ի փորձագետների կարծիքով՝ Ցուկերբերգն այդպիսով մտադիր է նոր վիդեոկոնտենտ ստեղծողների ներգրավվել և բարձրացնել տեսահոլովակների ժամանակացույցը, որպեսզի ավելի շատ գումար վաստակի գովազդի միջոցով:

8388 | 0
Facebook