Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակութային կանգառ. «Արծվաբույն»-ը` Վանաձորում

16:05, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Մշակութային կանգառ. «Արծվաբույն»-ը` Վանաձորում
     Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Մշակութային կանգառ»-ն օրերս Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էր՝ Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» ներկայացումով։
     Վանաձորցի հանդիսատեսը սիրով և ջերմությամբ ընդունեց թատերախմբին և ներկայացումը:
     Բեմադրության հեղինակը երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանն է: Ներկայացման գործողությունները տեղի են ունենում Արցախում: Ռեժիսորի դիտարկմամբ` բեմադրությունը մի քիչ ուշացած է, քանի որ արցախյան թեմայով գործեր պետք է ավելի վաղ բեմադրվեին:
     Ներկայացումը զուրկ է ողբից ու արցունքոտ տեսարաններից: Ինչպես նշում է ռեժիսորը` բեմադրությունը ցույց է տալիս այն միասնական ուժը, որով առաջնորդվել ու հաղթել ենք:
     Սունդուկյան թատրոնի հաջորդ «կանգառը» նախատեսված է Գյումրու Վարդան Աճեմյան թատրոնում ՝ դեկտեմբերի 9-ին։
3849 | 0
Facebook