Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասիսում ամուսինը ծեծել է 32-ամյա կնոջն՝ ստիպելով ժավել խմել

15:30, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Մասիսում ամուսինը ծեծել է 32-ամյա կնոջն՝ ստիպելով ժավել խմել
     Երեկ՝ նոյեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 12 հանրակացարանի սենյակներից մեկում ամուսինը ծեծի է ենթարկել կնոջը, տևական ժամանակ փակել սենյակում, իսկ հետո ստիպողաբար՝ քաշելով նրան, տարել է լոգարան և պարտադրել է, որ կինն ինքնասպանություն գործելու նպատակով ժավել խմի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված տանը ոչ սթափ վիճակում հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ՝ 32-ամյա Դավիթ Մանվելյանին, իսկ լոգարանում հայտնաբերել են նրա կնոջը՝ 27-ամյա Ա. Հ-ին։ Ոստիկանները Դ. Մանվելյանին տեղափոխել են Մասիսի բաժին, իսկ Ա. Հ-ին տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո տրվել է դատաբժշկի ուղեգիր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փեսայի կողմից կնոջը ծեծի ենթարկելու և ստիպողաբար ինքնասպանություն գործելու պարտադրելու փաստին ականատես է եղել զոքանչը՝ 58-ամյա Արաքսյա Հայրապետյանը։
6522 | 2
Facebook