Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցուցարարների 5 հոգանոց խումբը վարչապետի մոտ է

15:20, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2017 թ.
Ցուցարարների 5 հոգանոց խումբը վարչապետի մոտ է
     Կառավարության ներկայացուցիչը քիչ առաջ հավաքվածներին հայտնեց, որ վարչապետի ու դասադուլավորների 5 հոգանոց խմբի հանդիպման տեսանյութը կտարածվի հանդիպումից հետո առավելագույնը 2 ժամվա ընթացքում ու հասանելի կլինի բոլորի համար: Վարչապետի օգնականը նաև հավելեց, որ տեսագրությունը կտեղադրվի կառավարության կայք-էջում: Ուսանողները համաձայնեցին. 5 հոգուց բաղկացած խումբն այս պահին վարչապետի մոտ է: Հանդիպմանը մասնակցում են նաեւ պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։
     Հիշեցնենք՝ մինչ այդ դասադուլավորները պահանջում էին, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները ևս մասնակցեն այդ հանդիպմանը կամ ուղիղ եթերի հնարավորություն լինի: Ստանալով կառավարության պաշտոնյաների բացասական արձագանքն՝ ի վերջո որոշում կայացվեց հանդիպումից հետո տարածել տեսանյութ:
3779 | 1
Facebook