Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Այսպես է վերանում ենթատեսակը. սա հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն է

00:00, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2017 թ.
Այսպես է վերանում ենթատեսակը. սա հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն է

Սուդան անունով այս ռնգեղջյուրն ապրում է «Օլ Փաջեթա» արգելոցում՝ Քենիայում: Նրան որսագողերից պաշտանելու համար տեղի իշխանությունները շուրջօրյա վերահսկողություն են սահմանել, նրա մարմնին ռադիոհաղորդիչ են տեղադրել: Բացի այդ, միտումնավոր հեռացվել է նրա եղջյուրը, քանի որ միայն դա է արժեքավոր որսագողերի համար: Լինելով իր տեսակի մեջ միակ արուն՝ այս ռնգեղջյուրը եզակի նշանակություն ունի համաշխարհային բնական ժառանգության համար:
     Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրը փոքր ինչ մեծ է հարավայինից: 1960 թվականին հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրների պոպուլյացիան, որ ապրում էր Վերին Նեղոսի ավազանի 5 երկրների տարածքում, հաշվվում էր 2250 առանձնյակ: 1984-ին այդ հսկայական տարածքում հնարավոր եղավ գտնել միայն 15 առանձնյակի, որ պատսպարվել էին Զաիրի Գարամբա արգելոցի տարածքում: 2003-ին դրանց թիվը հասավ 30-ի, 2006-ին՝ 4-ի: 2008-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ որսագողերն սպանել են այս ենթատեսակի վերջին առանձնյակներին, որ ապրում էին բնության մեջ: Մնացել են միայն մի քանի առանձնյակներ անազատության մեջ՝ ԱՄՆ-ի և Չեխիայի կենդանաբանական այգիներում: Սակայն նրանց թիվը շատ քիչ է ենթատեսակը փրկելու համար: 2011-ին վերջին էգերից մեկը սատկեց Չեխիայում: 2 տարի առաջ Քենիայի արգելոցում մնացել էր ընդամենը 3 հյուսիսային սպիտակ ռնգեղջյուր՝ 2 էգ և 1973-ին ծնված արու Սուդանը:

Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրի վերջին արուն
4476 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am