Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու ու զորացրում կատարելու մասին

14:35, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Նախագահը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու ու զորացրում կատարելու մասին

Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները` ՀՀ նախագահը որոշել է.
     1. 2017 թվականի նոյեմբեր - 2018 թվականի հունվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
     2. Ապահովել այլընտրանքային աշխատանքային ծառայության կազմակերպումը և իրականացումը:
     3. 2018 թվականի հունվար ամսին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
     4. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
     5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
     6. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

6416 | 0
Facebook