Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի զինուժն ու քրդական փեշմերգան հրադադարի ռեժիմը երկարաձգելու մասին որոշում են կայացրել

17:35, կիրակի, 29 հոկտեմբերի, 2017 թ.
Իրաքի զինուժն ու քրդական փեշմերգան հրադադարի ռեժիմը երկարաձգելու մասին որոշում են կայացրել

Իրաքի կառավարական ուժերն ու քրդական զինված փեշմերգա խմբավորումը հրադադարի պահպանման ռեժիմը երկարաձգելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին հաղորդում է Shafaq News լրատվական պորտալը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել իրաքյան զինված ուժերի և փեշմերգայի միջև բանակցությունների արդյունքում: Հանդիպումն անց է կացվել ԱՄՆ գլխավորությամբ գործող հակաահաբեկչական կոալիցիայի պատվիրակների մասնակցությամբ:
     Kurdistan 24-ի փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը վիճահարույց տարածքների, այդ թվում սահմանային կետերի, համատեղ կառավարման մասին համաձայնության չեն հասել:
     Նշենք, որ հրադադարի ռեժիմը սահմանվել է հոկտեմբերի 26-ին:

Աղբյուրը` tass.ru
13167 | 0
Facebook