Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ` Ժիրայր Սեֆիլյանին պաշտպանով ապահովելու համար

15:45, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Դատարանը կդիմի Հանրային պաշտպանի գրասենյակ` Ժիրայր Սեֆիլյանին պաշտպանով ապահովելու համար

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր երեք փաստաբանների` Արայիկ Պապիկյանի, Տիգրան Հայրապետյանի և Նինա Կարապետյանցի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց:
     Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանը կդիմի Փաստաբանների պալատ` նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Նա նաև նշեց, որ դատարանը կդիմի Հանրային պաշտանի գրասենյակ` Ժիրայր Սեֆիլյանին պաշտպանով ապահովելու համար: «Նրա պաշտպաններն անհարգալից վերաբերմունք են դրսևորում դատարանի նկատմամբ, իրենց իրավունքներից և պարտականություններից բարեխղճորեն չեն օգտվում»,- հայտարարեց Տ. Գրիգորյանը:
     Հիշեցնենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում, 22 օր հացադուլի մեջ եղած Ներսես Պողոսյանի պաշտպանները նիստը հետաձգելու միջնորդություն էին ներկայացրել, ինչը մերժվել էր դատարանի կողմից: Այնուհետև, պաշտպանները նշել էին, որ դատավորը խախտում է իրենց պաշտպանյալի իրավունքները, որից հետո Ժիրայր Սեֆիլյանը լքել է նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ չի կարող մասնակցել Ներսես Պողոսյանի խոշտանգման արարողությանը։

3635 | 0
Facebook