Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

11:15, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
     Արցախի նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
     Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը զոհվել էր երեկ՝ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից: Տիգրանը Երևանից էր, ընտանիքի միակ որդին էր:
4009 | 0
Facebook