Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիան անկախության մասին հռչակագիր է ստորագրել

10:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիան անկախության մասին հռչակագիր է ստորագրել
     Կատալոնիայի իշխանություններն անկախության մասին հռչակագիր են ստորագրել: «Կատալոնիայի Հանրապետությունն անկախ պետություն է հռչակվել»,- տեքստը մեջբերում է El Pais պարբերականը: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենա այդ փաստաթղթի ընդունումը:
     Բացի կատալոնացիների առաջնորդ Կառլես Պուչդեմոնից՝ հռչակագիրն ստորագրել են նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասը, խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելն ու «Միասին այո-ի համար» և «Ազգային միասնության թեկնածու» կուսակցությունների պատգամավորները: Խորհրդարանում միասին այդ ուժերն ունեն բացարձակ մեծամասնություն՝ 72 մանդատ:
     Հռչակագրի ստորագրումից հետո պատգամավորները երգել են Կատալոնիայի օրհներգը:
     Reuters գործակալությունը նշում է, որ դեռևս անհայտ է՝ արդյոք այդ փաստաթուղթն իրավական ուժ կունենա:
     El Mundo-ն նշում է, որ Կատալոնիայի նախագահի ստորագրած փաստաթուղթը պաշտոնական չէ: El Pais-ն իր հերթին նշում է, որ փաստաթղթում չի հիշատակվում Պուչդեմոնի՝ անկախության մասին որոշման ուժի մեջ մտնելը հետաձգելու կոչը:
8137 | 0
Facebook