Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան Քուրդիստանում հրապարակվել են անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները

11:25, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքյան Քուրդիստանում հրապարակվել են անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները

Իրաքյան Քուրդիստանի Գերագույն ընտրական խորհուրդը հրապարակել է սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի վերջնական արդյունքները:

Քուրդիստանի անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73%-ը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2%-ը: Հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 72%-ը:

Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։
     Թուրքիան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել ու սովի մատնել Իրաքյան Քուրդիստանը:

16158 | 0
Facebook