Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

15:05, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Աշխարհահռչակ սոպրանո Ռենե Ֆլեմինգը ելույթ կունենա Երևանում

Հոկտեմբերի 7-ին առաջին անգամ Երևան կժամանի աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո ՝ Ռենե Ֆլեմինգը: Քառակի Գրեմմի մրցանակակիր երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համաշխարհային օպերային աստղը իր յուրօրինակ համերգով շնորհավորում է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85 ամյակը:
     Ռենե Ֆլեմինգը աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերին զուգահեռ ելույթներով հանդես է եկել ամենանշանակալի առիթներով կազմակերպված միջոցառումներին` խաղաղության Նոբելյան մրցանակի հանձման արարողությունից մինչև Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղեր, Բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցը հիշատակող Բրանդենբուրգյան դարպասի մոտ կազմակերպված հեռուստատեսությամբ հեռարձակվող համերգին և Բուքինգեմյան պալատի պատշգամբից՝ Էլիզաբեթ II թագուհու ադամանդե տարելիցին նվիրված համերգին։ 2013թ-ին Ռենե Ֆլեմինգը երգել է Նախագահ Օբամայի երդմնակալության համերգին և հանդես եկել Միացյալ Նահանգների բարձրագույն դատարանի համար, հրավիրվել է երգելու Չեխիայի հեղափուխության 20-ամյակի առիթով` այդ երկրի նախագահի կողմից: 2008թ-ին նա դարձավ Մետրոպոլիտան օպերայի հարյուրքսանհինգամյա պատմության առաջին կինը, ով մենահամերգով հանդես է եկել բացման գիշերվա գալա համերգին։ Նա նաև դարձել է առաջին դասական երգիչը, ով երգել է «Սուպեր գավաթի» ընթացքում։

3503 | 0
Facebook