Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Շնոբելյան մրցանակ-2017. անցնող տարվա ամենաանհեթեթ գիտական հայտնագործությունները. մաս 2

21:05, կիրակի, 24 սեպտեմբերի, 2017 թ.
Շնոբելյան մրցանակ-2017. անցնող տարվա ամենաանհեթեթ գիտական հայտնագործությունները. մաս 2
     Հարվարդի համալսարանում անց է կացվել Շնոբելյան 27-րդ մրցանակաբաշխությունը, որը տրվում է ամենաաբսուրդ ու վստահություն չներշնչող գիտական հայտնագործությունների հեղինակներին:
     Ամեն մի անվանակարգի հաղթողին տրվել է 10 տրիլիոն զիմբաբվեական դոլար: Հարկ է նշել, որ անհավանական գնաճի պատճառով 2009 թվականին զիմբաբվեական արժույթը հանվել է շրջանառությունից: Որպես օրինակ նշենք, որ Զիմբաբվեում 50 տրիլիոնով կարելի էր գնել մի բոքոն հաց: Եվ այսպես՝ ներկայացնենք Շնոբելյան մրցանակաբաշխության հաղթողներին:Ճանաչողական գիտություններ
     Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Իսպանիայի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ երկվորյակների մեծամասնությունը լուսանկարների մեջ ինքն իրեն չի տարբերում:
     Մանկաբարձություն
     Իսպանական մի խումբ էլ բավականին էքստրավագանտ հետազոտություն է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ արգանդում գտնվող երեխան առավել լավ է ընկալում երաժշտությունը, եթե այն հնչում է հեշտոցի մեջ: Ի դեպ, համապատասխան սարքավորումն արդեն արտոնագրվել է:
     Տնտեսություն
     Ավտրալացի գիտնականները ապացուցել են, որ կոկորդիլոսի հետ շփումն ավելացնում է մարդու մոլեռանդությունը:
     Սնունդ
     Այստեղ խոսքը վերաբերել է ոչ թե մարդկանց, այլ չղջիկների: Ուսումնասիրելով դրանց մի տեսակը՝ գիտնականները հայտնաբերել են մարդու ԴՆԹ: Գիտնականները դա պայմանավորել են նրանով, որ մարդու գործունեությունը կրճատում է կենդանիների բնական արեալը և խախտում սնման շղթան: Ուստի խեղճ չղջիկներն ստիպված են լինում ուտել մարդու միս:
     Անատոմիա
     Այստեղ «պարգևատրվել են» բոլորին հայտնի բրիտանացի գիտնականները: Այս անգամ նրանք բացատրել են, թե ինչու են ծերունիների ականջները մեծ« Պարզվում է, 30 տարեկանից հետո մարդու ականները դարձյալ սկսում են աճել: Բայց կանանց պարագայում դա թույլ նկատելի է՝ օբյեկտիվ պատճառներով:
6353 | 0
Facebook