Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձգություն Վաշինգթոնի դպրոցում. կա զոհ և վիրավորներ

11:20, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
Հրաձգություն Վաշինգթոնի դպրոցում. կա զոհ և վիրավորներ

Ուսանողը կրակ է բացել Վաշինգթոնի Ֆրիմանի ավագ դպրոցում՝ սպանելով համադասարանցուն, ում հետ վիճաբանություն էր ունեցել չորեքշաբթի օրը: Դեպքի արդյունքում վիրավորվել է 3 աշակերտ: Կասկածյալը, ում համադասարանցիները նկարագրել են որպես նախկինում դպրոցներում կատարված հրաձգություններով ոգեշնչված, ձերբակալվել է: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ վիրավորները լուրջ վնասվածքներ են ստացել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ ուսանողը կրակ է բացել միջանցքում՝ հրելով մյուսներին, այդ պահին նրան է մոտեցել դպրոցի հոգաբարձուն և հրամայել հանձնվել: Ոստիկանի խոսքով՝ դա տղամարդկային քայլ էր, քանի որ այդպիսով կանխվել է հետագա արնահեղությունը:

Հրաձգություն Վաշինգթոնի դպրոցում. կա զոհ և վիրավորներ
7972 | 1
Facebook