Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացիները շահագրգիռ չեն բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. հարցում

17:10, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկացիները շահագրգիռ չեն բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները. հարցում

10 ամերիկացիներից 9-ը Ռուսաստանն սպառնալիք է համարում, ավելի քան 40%-ը՝ «ծայրահեղ սպառնալիք», գրում է CNN-ը՝ հղում անելով Չիկագոյի՝ գլոբալ հարցերով խորհրդի հետազոտությանը: Բացի այդ, հարցվածների 53%-ը հայտարարել է, որ Վաշինգթոնն ակտիվորեն աշխատում է ռուսական ազդեցությունը սահմանափակելու ուղղությամբ, և միայն 43%-ը կողմ են արտահայտվել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունների բարելավմանը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացի ժողովուրդը Ռուսաստանի հարցով անհամաձայն է Դոնալդ Թրամփի հետ և շահագրգիռ չէ բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Իսկ ինչ վերաբերում է հակառուսական պատժամիջոցներին՝ ամերիկացիների մեծ մասը (41%) հայտարարել է դրանք պահպանելու անհրաժեշտության մասին:

8300 | 0
Facebook