Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ես հասկացա, որ պարտադիր չէ ծնես, որպեսզի մայր դառնաս». դստեր մահից հետո հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

23:10, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Ես հասկացա, որ պարտադիր չէ ծնես, որպեսզի մայր դառնաս». դստեր մահից հետո հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

Շուրջ 40 տարի առաջ հնդիկ դոկտոր Սարոջինի Ագարվալն իր 8-ամյա դստեր՝ Մանիշայի հետ մոտոցիկլետով ընթանալիս վթարի է ենթարկվել: Նրանց հարվածել է մեքենան, ինչի արդյունքում երեխան մի քանի օր անց մահացել է: Վշտահար մայրը տարիներ շարունակ ողբացել է դստեր մահը, սակայն ինչ-որ մի պահի հասկացել է, որ արտասուքով Մանիշային ետ չի բերի ու որոշել է իր չմարող ծնողական սերը նվիրաբերել այն աղջիկներին, ովքեր տարբեր պատճառնեով զրկված են դրանից:

Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

     Այդ ժամանակ նա հավաքել է իր գրած գրքերից ստացված եկամուտն ու 3 ննջասենյականոց տուն ձեռք բերել: Այդտեղ էլ, 1985 թվականին նա իր ամուսնու հետ հիմնել է «Մանիշա Մանդիր» անվամբ մանկատունը:

Առաջին որդեգրուհին խուլուհամր նորածին աղջիկ է եղել, ում մայրը լքել էր ծնվելուց կարճ ժամանակ անց: Հետո Սարոջինին վերցրել է 2 աղջիկների, ում մայրը մահացած է եղել դժբախտ պատահարի արդյունքում: Գնալով աղջիկների թիվն ավելացել է, ոմանց ծնողներն են լքել՝ ծնվելուց անմիջապես հետո, ոմանց գտել են փողոցում, ոմանց անգամ փրկել են հասարակաց տներից: «Ես հասկացա, որ պարտադիր չէ ծնես, որպեսզի մայր դառնաս: Երբ ես գրկում եմ այս աղջիկներին, հասկանում եմ, որ իմ մեջ այն նույն զգացումն է առաջանում, որը պակասում էր Մանիշայի մահից հետո»- խոստովանել է Սարոջինին,- իհարկե, շատ դժվարություններ են եղել այս աղջիկներին ոտքի կանգնեցնելու համար, սակայն ես երբեք չեմ կորցրել հավատս ու շարունակել եմ անել ամեն ինչ՝ ուժերիս ներածի չափով»:

Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

     Բացի աղջիկներին ապրելու տեղ և սնունդ տալուց՝ Սարոջինին հոգում է նաև, որ նրանք լավ կրթություն ստանան, արհեստներ իմանան: «Մանիշա Մանդիր» մանկատունը, որ հիմնավորման օրից ի վեր տարբեր շինություններ է տեղափոխվել, այժմ ունի մեծ գրադարան, համակարգչային դասասենյակ, հանգստի տարբեր սենյակներ՝ հեռուստացույցով, խաղահրապարակներ և այգի:
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

     Երբ աղջիկները մեծանում են, նրանց ուղարկում են Հնդկաստանի լավագույն դպրոցներն ու համալսարանները, քանի որ Սարոջինին անկեղծ հավատում է, որ լավ կրթությունն է հաջողակ կյանքի բանալին:
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Նրա աղջիկներից շատերն այսօր դասախոսներ ու ուսուցիչներ են, շատերը հիանալի ընտանիքներ ունեն:
     1985-ից ի վեր այսօր արդեն 80-ամյա Ագարվալը մեծացրել է շուրջ 800 աղջիկ երեխայի: «Ամեն մի որբուկի կամ լքվածի մեջ ես տեսնում եմ իր Մանիշային: Երևի աստված նրան վերցրեց, որ ես սկսեմ խնամել բոլոր այս երեխաներին: Շնորհակալ եմ աստծուն, որ ինձ հնարավորություն տվեց իմ Մանիշայի հիշատակն այսպես հարգելու»,- ասում է Սարոջինին:
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար
Հնդկուհին մայր է դարձել 800 աղջկա համար

6418 | 0
Facebook